ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 30-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կուսակցական անդամներ։
Քննարկվել են Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր», - նշված է հաղորդագրության մեջ։