Հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկի առողջական վիճակը վատացել է
«Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկը երեկ գիշերը վատացել է, MediaHub.am-ին հայտնել են իր աղբյուրները։
«Գիշերը «սկոռի» եկավ, դատապարտյալին ասացին՝ գրավոր դիմում գրի, որ հացադուլից դուրս ես գալիս, որ հիվանդանոց տանենք։
Ինքը հացադուլը չդադարեցրեց, բայց ասաց, որ ուզում է հիվանդանոց տեղափոխվել։ Էդ պատասխանից հետո հիվանդանոց չտարան։ Էդ մարդն էլ քաղցկեղ ունի, գլխացավից մեռնում էր»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Նա տեղեկացրել է նաև, որ հացադուլ հայտարարած յոթ դատապարտյալներից մեկն էլ սկսել է արյուն թքել, վիճակն օր օրի վատանում է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։