Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Իսպանիայի դեսպանին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իսպանիայի դեսպանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ Իսրայելում Իսպանիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ինքը կասկածում է, թե Իսրայելը հարգում է միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է արտաքին գործերի նախարարին կանչել Իսպանիայի դեսպանին: