Քննարկվել են հայ-լեհական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր
Նոյեմբերի 30-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի նորընտիր Սենատի փոխնախագահ Ռաֆաու Գրուպինսկիին։ Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են հայ-լեհական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր, ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և խաղաղության օրակարգին հասնելու Հայաստանի տեսլականին։