Մեկնարկել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը
Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում հանդիպումը սկսել է հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը կհանդիպեն։
Հիշեցնենք՝ Հայաստանն էր Ադրբեջանին առաջարկել սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։