Դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավորին
Նոյեմբերի 29-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին: Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին դեսպանն առանձնազրույց ունեցավ Բելգիայի Թագավորի հետ։ Վերջինիս ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:
Դեսպան Բալայանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին:
Դեսպանը նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
Արարողությունից հետ Բելգիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին ԱԳՆ ներկայացուցիչներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, ներկայացուցիչներ՝ հայ համայնքի կառույցներից և գործարար շրջանակից: