Որսորդին և նրա որդուն գտել են անտառում՝ նրանց անհետանալուց 23 օր անց
Կրասնոյարսկի երկրամասից հայր ու որդի գնացել էին որսի և անհետացել։ Այս մասին հայտնում է НГС 24 պորտալը։
Հոկտեմբերի սկզբին 45-ամյա տղամարդն ու նրա 17-ամյա որդին որսի էին գնացել։ Նավակով նրանց հասցրել են Յամբուկան գետի որսորդական հատված՝ Տուրա գյուղից 200 կմ հեռավորության վրա։ Իսկ նոյեմբերի 6-ից նրանք դադարել են կապի դուրս գալ։
Նոյեմբերի 25-ին՝ վերջին զրույցից 23 օր անց, Յամբուկան համայնքի նախագահը, որտեղ ապրում են հայր ու որդի, ոստիկանություն է հայտնել որսի ժամանակ նրանց անհետանալու մասին։ Այդ ժամանակ դեպքի վայր են մեկնել քրեական հետախուզության աշխատակիցն ու Էվենկիյսկի շրջանի տեսուչը, ինչպես նաեւ Յամբուկան համայնքից մի որսորդ։ Որոնումների համար օգտագործվել է երկու ծառայողական ձնագնաց։ Հասնելով ենթադրյալ որսի վայր՝ ոստիկանները հայտնաբերել են, որ անտառում ձնագնացի հետքերը տանում են դեպի հաջորդ խրճիթը: Որոնողական աշխատանքները շարունակվել են, սակայն թիմին խանգարել է վատ եղանակը։ Նոյեմբերի 29-ի երեկոյան ոստիկանները արբանյակային հեռակապով զանգահարել և հայտնել են, որ գտել են որսորդին և նրա 17-ամյա որդուն:
Նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանք չեն կարողացել կապ հաստատել անսարք հեռախոսի պատճառով։