Թուրքիայի ԱԽ–ում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը։
Նշվում է, որ կայուն խաղաղության համաձայնագրով ադրբեջանա-հայկական բանակցությունների ավարտի և Թուրքիայի ու Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերից բացի, հանդիպման ընթացքում գնահատվել են նաև արտատարածաշրջանային երկրների կողմից այս խնդրին միջամտելու փորձերը։
«Մենք կաջակցենք մշտական խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կնպաստեն տարածաշրջանի բոլոր երկրների հաշտեցմանը և բարգավաճմանը, այդ թվում՝ նաև Հայաստանի», - ասված է Անվտանգության խորհրդի նիստից հետո։