Նեյմարն ու Բրունա Բիանկարդին բաժանվել են
Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարն ու Բրունա Բիանկարդին բաժանվել են։ Այդ մասին բրազիլացի մոդելը հայտնել է սոցցանցերում։
«Սա անձնական հարց է, սակայն քանի որ ամեն օր տեսնում եմ ինձ հետ կապված նորություններ, ենթադրություններ և կատակներ, պետք է հայտնեմ, որ հիմա ոչ մեկի հետ հարաբերություններ չունեմ։ Մենք Մևիի ծնողներն ենք, և դա է մեզ իրար կապող միակ բանը»,- գրել է Բրունա Բյանկարդին։
Նեյմարն ու Բյանկարդին հանդիպում էին 2021 թվականից։ Այս տարվա հոկտեմբերին ծնվել էր նրանց դուստրը։ Բրազիլացի հարձակվողը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որի պատճառով բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը։