Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին կոչ է արել աջակցել Ուկրաինային ոչ միայն խոսքով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրներին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը «ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ գործերով»՝։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է «Ռուսաստանին թերագնահատելու» վտանգը։
«Մենք (ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում – խմբ.) կքննարկենք Ուկրաինայի արտակարգ կարիքները և իրավիճակը տեղում։ Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին, մենք արդեն տեսել ենք ռազմական գործողությունների աճ և պետք է պատրաստվել նոր հրթիռային և օդային հարվածների։ Մեզ պետք է ավելի շատ գործողություններ, մենք ոչ միայն պետք է շարունակենք, այլ նաև մեծացնենք աջակցությունն Ուկրաինային»,-ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ հայտարարության մեջ։
Նախօրեին Ստոլտենբերգը խոստովանել էր, որ Կիևին շարունակական աջակցությունը փորձություն է դարձել դաշինքի համար, հայտնում է shantnews.am-ը։