Երևանում կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա․ Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Երևան քաղաքում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները:
Կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ:
ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրեցինք «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:
Սա բանկի հետ համատեղ կյանքի կոչվող հերթական ծրագրերից է, որը վկայում է հաջողված գործակցության ու վստահելի գործընկերային հարաբերությունների մասին»,-գրել է Ավինյանը: