Իրանը կընդունի Սաուդյան Արաբիայի` երկրի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարելու առաջարկը
Ըստ Bloomberg գործակալության՝ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտությունը ընդլայնելուց հրաժարվելու դիմաց Թեհրանին խոստացել է խոշոր ներդրումներ կատարել Իրանի տնտեսության մեջ: Իրանը պետք է կարողանա նաեւ ազդել տարածաշրջանում իր հովանավորությունը վայելող խմբավորումների վրա եւ թույլ չտալ նրանց մերձավորարեւելյան զինված հակամարտությունը վերածել լայնածավալ ռազմական առճակատման։
Սաուդյան կողմն այս առաջարկն արել է ինչպես ուղղակիորեն, այնպես էլ տարբեր միջնորդների միջոցով այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայելի տարածք եւ հրահրեցին հակամարտության նոր սրացում Մերձավոր Արեւելքում:
Բացի դրանից՝ Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ նման փոխգործակցության հնարավորությունը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդին քննարկել են նաեւ նոյեմբերի 11-ին՝ արաբական եւ իսլամական երկրների գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ