Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորատված խորքային հորը՝ կապարակնքվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցներն ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, պարզվել է, որ թիվ 3 հանրային լողափում գործունեություն ծավալող ընկերությունն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության տեխնիկական և կենցաղային նպատակով ջրառ է իրականացրել Սևանա լճից, իսկ հանգստյան գոտում քաղաքացի Ա. Ի.-ի կողմից ապօրինի հորատվել է խորքային հոր։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը։