Իրան. ԱԷՄԳ-ն պատասխանատվություն է կրում Իսրայելի միջուկային սպառնալիքների համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պատասխանատվություն կկրի ցանկացած միջադեպի համար, որը կարող է հրահրվել Իսրայելի միջուկային սպառնալիքներով Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, տեղեկացրել է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելը «շարունակում է սպառնալ միջուկային ռումբի գրոհներով եւ հրաժարվում է ստորագրել ԱԷՄԳ արձանագրությունը, որն արգելում է նման զենքի օգտագործումը։ «ԱԷՄԳ-ն լիակատար պատասխանատվություն է կրում ցանկացած միջադեպի համար»,- ասել է Էսլամին՝ Թեհրանում, կառավարության նիստի շրջանակում հանդես գալով լրագրողների առջեւ։
Էսլամին ասել է, որ սպառնալիքները բացահայտել են սիոնիստական վարչակարգի «իսկական էությունն ու մտադրությունները»՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Իսրայելը սպառնում էր միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։