50 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվել սահմանափակել մեկ մթերքի սպառումը
50 տարեկանից բարձր մարդիկ պետք է սահմանափակեն մեկ հայտնի մսամթերքի օգտագործումը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա այս մասին խոսել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։
Սոլոմատինայի խոսքով՝ տարիքով մարդիկ չպետք է չարաշահեն տավարի միսը, չնայած այն հանգամանքին, որ այն դիետիկ մթերք է։
«Խորհուրդ եմ տալիս 50-ից բարձր մարդկանց տավարի միս չուտել, եթե ունեն աղիքային խնդիրներ և հակվածություն չարորակ ուռուցքների առաջացմանը»,- խորհուրդ է տվել սննդաբանը։
50 տարեկանից բարձր մարդիկ, շարունակել է նա, պետք է կարմիր միս ուտեն շաբաթական մեկ անգամ, երիտասարդների համար թույլատրելի է այդ նորմը հասցնել շաբաթական երեք անգամի։
Նա նաև խորհուրդ է տվել զգուշությամբ օգտագործել տավարի միս նրանց, ովքեր ունեն միզաթթվի, երիկամների քարերի և հոդատապի հետ կապված խնդիրներ, հայտնում է Shantnews.am-ը։