Դանի Ալվեշին դարձյալ մերժել են ժամանակավոր ազատ արձակել
Դանի Ալվեշին կրկին մերժել են ազատ արձակել կալանքից։
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը կալանքի տակ է 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի գիշերային ակումբում մի կնոջ բռնաբարելու մեղադրանքով։ Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ դատարանն ավարտել է նախաքննությունը։ Դատախազությունը ֆուտբոլիստի համար պահանջում է 9 տարվա ազատազրկում, իսկ տուժողի համար՝ 150.000 եվրո փոխհատուցում։
Այսօր Բարսելոնայի դատարանը երրորդ անգամ մերժել է Ալվեշին ժամանակավոր ազատ արձակել, նա կշարունակի մնալ բանտում։
Դատարանի մերժման պատճառը նույնն է՝ դատավորը կարծում է, որ ազատ արձակման դեպքում կա փախուստի վտանգ, հայտնում է Shantnews.am-ը։