ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն Իրանի դեսպանի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը
Նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ընդունել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիին՝ նրա խնդրանքով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում մտքերի խորը փոխանակում է տեղի ունեցել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Գազայի հատվածում տիրող հումանիտար իրավիճակին։
Շոշափվել են նաև մերձավորարևելյան օրակարգի մի շարք այլ արդիական թեմաներ»,- նշվում է զեկույցում։