Հռոմի պապն հիվանդության պատճառով չեղարկել է Դուբայ ուղեւորությունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Դուբայ՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 28-րդ համաժողովին (COP 28), չեղյալ է հայտարարվում հիվանդության պատճառով: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
Նրա խոսքով՝ պապն ու Սուրբ Աթոռը պահպանում են կլիմայի համաժողովի քննարկումներին մասնակցելու ցանկությունը: Մոտ ժամանակներս, հայտնել են Վատիկանում,«կորոշվեն դրաուղիները», թե ինչպես դա կարելի է իրականացնել։
«Թեեւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ընդհանուր կլինիկական վիճակը գրիպի եւ շնչուղիների բորբոքման հետ կապված բարելավվել է, բժիշկները խնդրել են Պապին չկատարել առաջիկա մի քանի օրերի համար նախատեսված ուղեւորությունը Դուբայ... Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեծ ափսոսանքով համաձայնել է բժիշկների խնդրանքին, այդ պատճառով ուղեւորությունը չեղարկվել է», - ասել է Բրունին, որի խոսքերը մեջբերված են կոմյունիկեում: