Կարևոր է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չվերաճի տարածաշրջանայինի․ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հույս են հայտնել, որ Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի տարածվի տարածաշրջանի այլ երկրների վրա, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Դաշնակիցները ողջունել են ռազմական գործողությունների դադարի երկարաձգումը, պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազա լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը»,- Բրյուսելում նախարարների հանդիպման առաջին օրվանից հետո լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, թեև ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն անմիջականորեն ներգրավված չէ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման մեջ, սակայն դաշինքի շատ դաշնակիցներ ակտիվ դեր են խաղում այս գործընթացում։ Միաժամանակ դաշինքը համագործակցում է տարածաշրջանի մի շարք երկրների հետ, հայտնում է Shantnews.am-ը։