Անթալիայում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երեկ երեկոյան Թուրքիայի Անթալիա քաղաքում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Tour Expi կայքը:
Ինչպես հայտնում է կայքը, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19.52-ին և երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 56,44 խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Անթալիայում:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։