Լեբրոն Ջեյմսն ամենախոշոր պարտությունն է կրել կարիերայում
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 94-138 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային»։
Դա «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի կարիերայի ամենախոշոր հաշվով պարտությունն էր NBA-ում ( 44 միավորի տարբերություն)։
Այդ խաղում Ջեյմսը վաստակել է 17 միավոր։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Տայրազ Մաքսին, որը «Ֆիլադելֆիայի» կազմում հավաքել է 31 միավոր, հայտնում է Shantnews.am-ը։