ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պատանդների և գերիների ևս մեկ խումբ են փոխանակել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը երեքշաբթի օրը ազատ է արձակել 12 պատանդի, իսկ Իսրայելը՝ 30 պաղեստինցի բանտարկյալների՝ հրադադարի հինգերորդ օրը, ինչը թույլ է տվել մարդասիրական օգնության հոսքը Գազա, հաղորդում է AP-ն:
Իսրայելը հայտնել է, որ իր 10 քաղաքացիները և ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված Թաիլանդի երկու քաղաքացիները վերադարձել են Իսրայել: Կարճ ժամանակ անց Իսրայելն ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին։ Հրադադարը պետք է ավարտվի չորեքշաբթի երեկոյան՝ հերթական փոխանակումից հետո:
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը և Դեյվիդ Բարնեան, ով գլխավորում է Իսրայելի հետախուզական գործակալությունը՝ Մոսադը, Կատարում են՝ քննարկելու հրադադարի երկարաձգման և ավելի շատ պատանդների ազատ արձակման հարցը, հաղորդում են ԶԼՄ-ները, հայտնում է News.am-ը։