Գերմանիայում 7 հնագույն սրեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվում էին զոհաբերությունների համար
Գերմանիայի ճահճային տարածքում պեղումների ժամանակ որոնողները հայտնաբերել են մի քանի մետաղական բեկորներ և, ի վերջո, հայտնաբերել 3000 տարի առաջվա զենքերի հավաքածու, գրում է Miami Herald-ը։
Կամավոր հնագետները որոնումներ էին իրականացնում Միրոուի տարածքում, երբ գտան մետաղի բեկորները, ասել է Mecklenburg-Vorpommern գիտության, մշակույթի, դաշնային և եվրոպական գործերի նախարարությունը:
Պաշտոնյաների խոսքով՝ բեկորները մակերես են դուրս եկել, երբ խրամատ է փորվել:
Հնագետները բեկորները հավաքել են յոթ սրի:
Սրերը թվագրվում են բրոնզի դարով՝ մոտ 3000 տարի առաջ, և, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են որպես ծիսական զենք զոհաբերությունների ժամանակ, հայտնում է News.am-ը։