Ռուսաստանում տուգանել են ուղեւորին՝ Անթալիա-Մոսկվա չվերթի ժամանակ «սեքս-պերֆորմանս» անելու համար
Անթալիա-Մոսկվա չվերթում «սեքս-պերֆորմանս» բեմադրած ուղևորը տուգանվել է 500 ռուբլով, գրում է Baza telegram ալիքը։
Վալերիայի խոսքով՝ ինքը չի հասկանում տեղի ունեցածի շուրջ բարձրացած աղմուկը.
«Ինձ համար ոչինչ չի պատահել, ճիշտն ասած, սովորական հինգշաբթի էր ինձ համար։ Ինքնաթիռում իրավիճակ չի եղել, ամեն ինչ նորմալ էր»,- ասել է նա։
Վալերիան ասել է, որ այս կերպ ինքը պարզապես «կարճացրել է թռիչքը»։ Վալերիան նաև հաստատել է, որ թռիչքից հետո իրեն «գրանցել են» և տուգանել 500 ռուբլով։
Ինչպես հաղորդում է Московский комсомолец լրատվամիջոցը, ուղևորը հարբած է նստել ինքնաթիռ և գրեթե անմիջապես սկսել է կռիվ անել։ Նա ծխում էր էլեկտրոնային ծխախոտ, հայհոյում ու սկանդալներ սարքում։ Բորտուղեկցորդուհիները չեն կարողացել հանգստացնել նրան։ Իսկ երբ աղջիկը հանդարտվել է, պարզվել է, որ նա այլ անելիք է գտել՝ կողքի նստած ուղևորին օրալ կերպով բավարարել, առանց որևէ մեկից առանձնապես ամաչելու։ Այնուհետև, նա բորտուղեկցորդներին առաջարկել է 100 դոլար՝ «կոնֆլիկտը կարգավորելու համար», իսկ հետո սկսել է դատարկել է ինքնաթիռի հետևի աղբամանները, հայտնում է News.am-ը։