ՔՊ վարչության նիստին տեղի են ունեցել կուսակցության 2024թ․ բյուջեի նախնական քննարկումներ
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում են կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Տեղի են ունեցել Կուսակցության 2024 թվականի բյուջեի նախնական քննարկումներ», - նշված է հաղորդագրության մեջ։