Սևաստոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 42-ամյա Վադիմ Պ.-ն: Նա 2021 թ. օգոստոսի 19-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: