Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է
Ռուսաստանի և ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սրտի կաթված է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, ՏԱՍՍ-ին հայտնել է հայտնի դերասանի որդին՝ Սերգեյ Բոյարսկին։
Նա նշել է, որ Միխայիլ Բոյարսկիին արդեն տեղափոխել են ընդհանուր պալատ։
«Հայրս սրտամկանի ինֆարկտ է տարել, այսօր արդեն իրեն ավելի լավ է զգում, մեզ հետ խոսել է հեռախոսով, ձայնն առույգ էր, նրան ընդհանուր պալատ են տեղափոխել»,- ասել է Սերգեյ Բոյարսկին։