Սելենա Գոմեսը փոխել է իր ոճը. երկրպագուները հիացած են
Սելենա Գոմեսը զարմացրել է երկրպագուներին իր նոր տեսքով: Անկեղծ ասած, մենք հիացած ենք դրանով։ Նա լուսանկարները տարածել է Ինստագրամ սոցիալական ցանցում։
Դերասանուհին մազերը ներկել է՝ օգտագործելով baby lights տեխնիկան, որը ենթադրում է վարսերի գունաբացում, որում միայն որոշ մազափնջեր են ներգրավված։ Իսկական գեղեցկուհի:
Ի դեպ, ավելի վաղ նույն տեխնիկան էր կիրառել նաև Սառա Ջեսիկա Փարքերը։ «Սառան ունի գեղեցիկ բյուրեղապակյա կապույտ աչքեր, և դրանք ընդգծվում են այս շիկահեր լուսավորությամբ»,- ասել է նրա ոճաբանը, փոխանցում է Showbiz-ը։