Թուրքիային F-35-երի մատակարարումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտի վավերացումը փոխկապակցված են. Բիլստրյոմ
Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտի վավերացումը փոխկապակցված են: Այդ մասին հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը՝ ժամանելով ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
«Մենք արդեն գիտենք, որ այդ երկու հարցերը փոխկապակցված են, Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ մասին արդեն խոսել է սեպտեմբերին: Դա, ինչպես ասում են, պարզապես շատ վատ պահվող գաղտնիք է։ Բայց պետք է հիշել, որ Շվեդիան արդեն կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պահանջները»,- նշել է դիվանագետը։
Բիլստրյոմն ընդգծել է, որ փաստաթղթի շուտափույթ վավերացման հույս ունի:
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրություններն այս պահին չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան։ Վերջինս ՆԱՏՕ-ին Թագավորության հայտը հաստատելու համար պահանջում է, իր պնդմամբ, կյանքի կոչել ահաբեկչությանը հակազդելու մասին նորացված օրենքը: