Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում...

Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար Մելոյան․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսում էր հարուցված քրեական գործերի մասին, շեշտում, որ որոշումների և վճիռների կայացումն ուշանում է: Որքանո՞վ են տեղին նման քննարկումները և արդյո՞ք ուղիղ հրահանգներ չեն: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ասում է՝ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ չէ, որ երկրի վարչապետի՝ նման բառամթերքով ելույթների ենք ականատես լինում:

«Պետք է արձանագրենք, որ ի տարբերություն նախկին՝ ավելի լալահառաչ ելույթների, սպառնալիք պարունակող և ոչ իրավաչափ բնույթի տերմինալոգիայի, ակնհայտորեն փորձում էր հնարավորինս մեղմ ելույթ ունենալ: Սակայն բառամթերքի փոփոխությունը խոսույթի էությունն ու բնույթը չի փոխում, որովհետև, այնուամենայնիվ, դա սպառնալից հրահանգավորում էր իրավապահ մարմիններին: Հիմա մի փոքր տեսական անդրադարձ: 2015 թ. դեկտեմբերից ի վեր սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում կատարեցինք դեպի խորհրդարանական կառավարման ձև: Անգամ նախագահական, կիսանախագահական, կիսախորհրդարանական կառավարման ձևի պարագայում կառավարության ու իրավապահ մարմինների հարաբերակցությունը քննարկելի էր, դիցուք, տեսության մեջ մշտական վեճի առարկա էր՝ դատախազությունը գործադիր իշխանության մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ, նույնը՝ նաև քննչական մարմինները: Իմ գնահատմամբ, խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում անգամ իրավապահ մարմինների՝ գլխավոր դատախազի և քննչական մարմինների ղեկավարների, ներկայացուցիչների ներկայությունը կառավարության նիստերին լուրջ խնդիր է: Թե՛ հանրության, թե՛ անկախ դիտորդի աչքում իրենք ստանում են գործադիր մարմնի ղեկավարի՝ վարչապետի ենթակայի կարգավիճակ: Դա լրջագույն պրոբլեմ է դառնում հենց արդարադատության իրականացման տեսանկյունից:

Չանդրադառնանք խոսույթին, երբ բազմաթիվ կոնկրետ դրվագների ենք ականատես եղել, օրինակ՝ Սյունիքի դեպքերը, որոնց հաջորդող ասուլիս կայացավ, լրատվամիջոցների ներկայությամբ վարչապետը հրահանգավորեց իրավապահ մարմիններին, որ իրեն զեկուցեն արդյունքների մասին, Արցախում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդող հավաքների ժամանակ կրկին ասուլիս-ելույթ ունեցավ՝ կոնկրետ մատնանշելով մարդկանց անուններ, ելույթից անմիջապես հետո այդ անձինք ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Իր որդու հետ տեղի ունեցած միջադեպին հաջորդող ելույթ ունեցավ և կրկին որակավորում տվեց և այլն: Վարչապետի կողմից նման ելույթները Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, սա լիազորությունների սահմանազանցում է: Կառավարության վերջին նիստում նա իր որակավորումն է տալիս, որ իրենք գնալու են բոլոր այն գործերի հետևից, որոնցով արդարացման դատավճիռներ են լինելու: Դա ուղղակիորեն սպառնալիք է և լրացուցիչ հրահանգավորում, ինչպես նաև կանխորոշիչ վերաբերմունք կոնկրետ քաղաքական նախկին գործիչների նկատմամբ թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ դատական իշխանությանը: Ակնհայտ է, որ այս պայմաններում մարդու՝ արդար դատաքննություն ունենալու հիմնարար իրավունքն արդեն իսկ կանխակալորեն ոտնահարված է»,-ասում է Մելոյանը:

Հիմա քրեական հետապնդում կարող է հարուցվել, ասենք, սոցիալական ցանցում գրառման համար: Հետաքրքրվում ենք՝ վերջին շրջանում փոխվե՞լ է հետապնդումների բնույթը, թե՞ ոչ: «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում: Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել:

Ու լրջագույն խնդիրն այն է, որ բոլոր այս դեպքերում, որոնք, ըստ էության, անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածների պարագայում իրենցից ներկայացնում են միջին ծանրության հանցագործություն, մարդկանց նկատմամբ մահակ է դարձել խափանման միջոցը: Այս բնույթի մեղադրանքների պարագայում մարդկանց նկատմամբ մեծամասամբ կիրառվում է կալանք: Կալանքը տեսության, գիտության մեջ ու պրակտիկայում նախատեսված է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դրա հնարավոր շարունակությունը կանխարգելելու կամ գործի քննությունն օբյեկտիվ ապահովելու նպատակով, այնինչ ամբողջովին մեկուսացնում են մարդուն, սահմանափակում են տեսակցությունների հնարավորությունը, ընդհուպ մինչև ընտանիքի անդամների հետ: Սա դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»,-նշում է Գոհար Մելոյանը։

Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ մեր հայրենակիցները՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված մեր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, որոնց նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել, իսկ սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ձերբակալվեցին արցախցի քաղաքական ու ռազմական գործիչներ: Ի՞նչ է անում Հայաստանը մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: «Իշխանության ցցուն գործողություններից կարող ենք հետևություններ անել: Սեպտեմբերի 19-ի՝ արցախյան իրադարձություններին հաջորդող ընթացքում գերու կարգավիճակում ունեցանք Արցախի քաղաքական ու ռազմական էլիտայի ներկայացուցիչներ: Բայց չպետք է մոռանանք, որ ունենք դեռևս 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում տասնյակ գերիներ, որոնց հարցն այս իշխանությունը մինչ օրս չի լուծել այն դեպքում, երբ Հայաստանը տասնյակ զիջումներ կատարեց, որոնք դիվանագիտական տապալում էին:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեր կողմից կատարված յուրաքանչյուր պարտականությանը պետք է հայկական կողմը պահանջատեր լիներ թղթով արձանագրված Ադրբեջանի պարտականության կատարմանը, որ մեր գերիները բոլորը բոլորի դիմաց վերադառնային հայրենիք: Հայաստանն այդ ընթացքում երեք տարածք ժամկետներով հանձնել է, որոնք գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, հանձնել է ադրբեջանցի ռազմական հանցագործների, որոնք 2016 թ.-ին դատված էին Հայաստանում, ընդհուպ մարդ գլխատելու համար, հանձնել է ականապատման քարտեզներ, այդ ընթացքում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք: Եվ այս ամբողջ գործընթացի էպոպեան՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, որով ոչ միայն Արցախը, այլև, Ադրբեջանի մեկնաբանմամբ, «անկլավները» ճանաչեց Ադրբեջանի մաս:

Եվ այս ամբողջ պրոցեսի ընթացքում իրենք չկարողացան ապահովել մեր գերիների վերադարձը, էլ չեմ խոսում սոցիալական, անվտանգային երաշխիքների մասին, որոնք նորմալ ղեկավարության պարագայում այսպիսի զիջումների դեպքում պետք է թելադրված լինեին այդ փաստաթղթերում: Սա այս իշխող ուժի դիվանագիտական տապալման ցցուն ապացույցն է: Իմ գնահատմամբ, իրենք օգտվում են միայն եվրոպական մարմիններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Միջազգային արդարադատության դատարան, դիմելու իրավական գործիքակազմից, բայց դրա հետ կապված էլ ունենք նախորդիվ օրինակներ, երբ այս մարմիններն ընդդեմ Ադրբեջանի որոշումներ են կայացրել, և դրանք անկատար են մնացել: Այդ պարագայում եվրոպական կառույցները, ունենալով իրենց իսկ հեղինակության, իրենց մարմինների կողմից ընդունված որոշումների կատարման խնդիր, անգամ փոքրիկ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառել:

Գալիս ենք այն եզրահանգման, որ ինչ-որ մեծ ակնկալիքներ ունենալ այս ուժի պարագայում մեր գերիների վերադարձի հարցով, դառնում է անշնորհակալ գործ, եթե ուղղակի պատմական հետհայաց ենք նետում այս վերջին 2-3 տարվա կտրվածքով: Սա շատ ցավալի է բոլորիս համար, գերիների հարցը պետք է լիներ մեր պետության օրակարգային առաջնահերթություններից մեկը: Միևնույն ժամանակ, այս պարագայում նաև, երբ անհատները կամ կազմակերպություններն ինչ-որ գործընթացներ են կազմակերպում ու չկա պետության աջակցությունը, այնուամենայնիվ, դրանց՝ հաջողությամբ պսակվելու շատ քիչ հավանականություն կա»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Այս թեմայով

Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan