Մեր ակումբի մրցակիցը ոչ թե Ռեալն է, այլ Նեթֆլիքսը. Բորուսիայի գործադիր տնօրեն
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Կարստեն Կրամերը կիսվել է ֆուտբոլի զարգացման վերաբերյալ իր կարծիքով։
«Ֆուտբոլը սերտորեն կապված է ավանդույթի և պատմության հետ: Օրինակ՝ Ֆորմուլա 1-ում հետադարձ հայացքն ավելի քիչ է։ Ավտոսպորտը պետք է կատարի հաջորդ քայլը հարմարավետության բարելավման ուղղությամբ: Ֆուտբոլում ամեն ինչ այլ է, այն պետք է առաջադիմի։
Ի վերջո, մեր մրցակիցը ոչ թե «Ռեալ Մադրիդն» է, այլ Netflix-ը կամ ինչ-որ այլ բան, որի վրա մարդիկ ծախսում են իրենց ժամանակը: Պետք է այնպես անենք, որ նոր սերունդը դեռ հետաքրքրված լինի ֆուտբոլ դիտելով»,- Կրամերի խոսքերն է մեջբերում Neue Zurcher Zeitung-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խաղում կխաղա «Միլանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին, փոխանցում է ArmSport-ը։