Ռուսաստանում անցած շաբաթվա ընթացքում COVID-ով հիվանդացությունն աճել է 32,8 %-ով
Ռուսաստանի Դաշնությունում անցած շաբաթվա ընթացքում COVID-ով հիվանդացությունն աճել է 32,8 %-ով, իսկ հոսպիտալացումների թիվը՝ 25,3 %-ով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում հայտնել են, որ հոսպիտալացումների թվի աճ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության 66 սուբյեկտներում, հիվանդացությունն աճել է 79 տարածաշրջաններում։
Ըստ շտաբի տվյալների՝ շաբաթվա ընթացքում ապաքինվել է COVID-ով վարակված 54 797 մարդ, ինչը 37,9 %-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատությամբ: Հիվանդությունից մահացել է 90 մարդ։
«Ռոսպոտրեբնադզորի» տվյալների համաձայն՝ 2023 թվականի 47-րդ շաբաթվա արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է COVID-ով հիվանդացության ավելի քան 79 000 դեպք: