Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը
Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։
Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Քննության ավարտին, դիմելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված գեներալներին ու բարձրաստիճան սպաներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ակնհայտ է այն դրական ազդեցությունը, որ ատեստավորման գործընթացը թողել է ԶՈՒ մարտական պատրաստականության բարձրացման վրա։