«Հրապարակ». Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պատգամավորները, մեր տեղեկություններով, պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել։ Եթե ֆորսմաժոր եւ ՀՀ իշխանության միջամտություն չլինի, այն կկայանա։ Մտադիր են անել փակ ֆորմատով, նիստից հետո հանդես գալ հայտարարությամբ։
Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ԱԺ պատգամավորները նիստ չեն հրավիրել։ Նրանք համաձայն չեն ՀՀ իշխանությունների հետ, թե ԱՀ պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ուստի տեւական ժամանակ է՝ քննարկում են ԱԺ նիստ հրավիրելու հարցը, բայց հնարավորինս «անշառ» օրակարգով:
Մեզ ասացին, որ 2 պատգամավորի մանդատի հարց է դրված․ Արթուր Հարությունյանի՝ պետնախարար դառնալուց հետո «Ազատ հայրենիք»-ը մեկ մանդատ պետք է ստանա, եւ Սամվել Բաբայանի կուսակցությունից մեկ պատգամավոր է հրաժարվել մանդատից, նրան փոխարինողը պետք է ստանա: Երկրորդ հարցն Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձեւավորմանն է վերաբերելու, որը Վարդան Օսկանյանի գաղափարն է:
ԱՀ պատգամավորները հարցը քննարկում են Օսկանյանի հետ: Օրենքի ուժով ձեւավորված հանձնախմբի առաքելությունը կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում ներկայացնելը, նախատեսում են նաեւ միջազգային փորձագետներ ընդգրկել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: