Հայ մարզիկը ՌԴ-ում առևանգել և սպանել է գործարարի կնոջը․ ԶԼՄ-ներ
Անցած շաբաթ Նովոռոսիյսկում առևանգել են տեղի գործարարներից մեկի կնոջը։ SHOT-ը հայտնել է, որ կինը ուրբաթ առավոտյան գնացել է մարզասրահ մարզվելու, բայց այդպես էլ տուն չի վերադարձել։
Մինչ պարապմունքները պետք է ավարտվեին, նա դադարել է կապի դուրս գալ։ Ձեռնարկատեր ամուսինն ահազանգել է ու դիմել ոստիկանություն։
Երկու օր անց կնոջը մահացած են գտել գերեզմանատան մոտ գտնվող անտառում։ Իրավապահները նրա մարմնի վրա դանակի բազմաթիվ հարվածներ են արձանագրել։
Առևանգման և դրան հաջորդած սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են նույն օրը։ Պարզվել է, որ գործարարի կնոջը մարզասրահ գնալու ճանապարհին առևանգել են երեք տղամարդ՝ 29-ամյա MMA մարզիկ Կարեն Թորոյանը, նրա հանցակիցներ՝ 30-ամյա Ռիդվան Ալիևը և 33-ամյա Աշոտ Աղայանը։
Միաժամանակ, «Блокнот» -ը սեփական աղբյուրներին հղումով գրել է, որ կնոջ առևանգողները SMS հաղորդագրություններ են ուղարկել գործարարին՝ պահանջելով մեկ միլիոն ԱՄՆ դոլար փրկագին։
Երեք տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության և առևանգման հոդվածներով։ Կասկածյալներից Ռիդվան Ալիևը հարցաքննությունից հետո առեղծվածային հանգամանքներում մահացել է։ Նրա մահվան պատճառը պարզվում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/76439807f6e03b784547ab8dc28a4583?fbclid=IwAR1F7i4oELPsLAryR0Zu7QzeonEDP4tKxQ-tdnRuPTeb4b80KvCpAxmBvaQ
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»