Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա մի կին, որը հետախուզվում էր վճարումներից չարամտորեն խուսափելու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին, 06.00-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա Աննա Ա.-ն: Նա 2019 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: