49-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով
Նոյեմբերի 25-ի գիշերը, ժամը 2.35-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Կոմիտասի պողոտայում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու:
Պարեկների մոտենալուն պես նա անկանոն շարժումներ է արել, և այդ ընթացքում նրա գոտկատեղից ընկել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: