Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ․ Հակոբ Արշակյան
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ բացահայտվել են նախադպրոցական հաստատություններում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր։
Թեմային անդրադարձել է Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Այսինքն մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ։
Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օչենքի ողջ խստությամբ։
Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»։