Ուժգին քամին Վլադիկավկազում խաթարել է լուսացույցների աշխատանքը
Վլադիկավկազում սաստիկ քամու պատճառով խափանվել է փողոցային լուսացույցների աշխատանքը. պատճառը էլեկտրալարերի վնասումն է եղել։ Դրան զուգահետ խաթարվել է նաև էլեկտրա և ջերմամատակարարումը։ Այժմ քաղաքում աշխատում են նախևառաջ էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Վլադիկավկազում սաստիկ քամին նաև տապալել է մեկ տասնյակից ավելի ծառեր, կոտրել՝ գովազդային վահանակներ և ճանապարհային նշանները։