Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 40 տարում ամենաուժեղ ձյունն է տեղացել
Վատ եղանակը մոլեգնում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ այնտեղ շարունակվող ձյունը դարձել է ամենահզորը Մոսկվայում և տարածաշրջանում վերջին 40 տարում, գրում է «Моя Москва» Telegram-ալիքը։
Վորոբյովի խոսքով՝ ճանապարհներին ամենաբարդ իրավիճակը Մոժայսկում, Լենինյան քաղաքային թաղամասում, Լոբնյայում և Պոդոլսկում է։ Ամսական տեղումների մոտ 35%-ը Մոսկվայում տեղացել է մեկ օրում, մոտ 56%-ը՝ Մոսկվայի մարզում։ Իսկ շատ շրջաններում նաև սառցակալած անձրև է տեղացել։
Ինքնաթիռների թռիչքներն ու գնացքների երթևեկը զգալի ուշացումներ են արձանագրել, իսկ որոշ չվերթներ ընդհանրապես չեղարկվել են։
Մինչդեռ Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնը նախազգուշացնում է այս շաբաթ մերձմոսկովյան շրջանում հունվարյան իրական սառնամանիքների մասին․ կանխատեսվում է մինչև -15°C։