Պաղեստինյան պետությունը Արևմտյան ափում, Արևելյան Երուսաղեմում և Գազայում Իսրայելի անվտանգության երաշխիքն է. Բորել
Պաղեստինյան պետությունը Արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում կլինի Իսրայելի անվտանգության և խաղաղության լավագույն երաշխիքը, երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Reuters-ը։
Նա ասել է, որ քառօրյա զինադադարը կարևոր առաջին քայլն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում, սակայն շատ ավելին է անհրաժեշտ ճգնաժամից ելք գտնելու համար:
Բորելն ասել է, որ ափսոսում է, որ Իսրայելը ներկա չի եղել երկուշաբթի օրը Բարսելոնայում կայացած Միջերկրածովյան երկրների միության ֆորումին: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը հանդիպմանը ելույթ կունենան որպես Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական խմբի ներկայացուցիչներ:
Բորելն ասել է, որ հույս ունի, որ անցյալ շաբաթ ձեռք բերված քառօրյա զինադադարը կտևի «ևս մի քանի օր»:
Նա Իսրայելին կոչ է արել «չվերագաղութացնել» Գազայի հատվածը՝ ասելով, որ և՛ պաղեստինցիները, և՛ իսրայելցիներն ունեն «նույն հողի նկատմամբ հավասար և օրինական իրավունք»: Պաղեստինյան պետությունը Հորդանան գետի Արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում Իսրայելի «անվտանգության և խաղաղության» «լավագույն երաշխիքն էր», - ավելացրել է նա: