Ցանկալի, բայց թանկ հաճույք. ի՞նչ օգուտ կտա էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի երկարացումը. «Սպուտնիկ Արմենիա»
«Հայաստան առանց մաքսատուրքի երրորդ երկրներից էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման քվոտան ևս 2 տարով երկարացնելու` ԵՏՀ (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) որոշումը սպասված էր և կանխատեսելի»,- էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման քվոտան 2 տարով երկարացնելու՝ ԵՏՀ որոշումը։
Հարությունյանի խոսքով` սա լավ հնարավորություն է հայաստանյան շուկան ընդլայնելու և առաջիկա երկու տարիների հաշվարկով բիզնես ծրագրեր կազմելու համար։
«Հասկանալի պատճառներով` էլեկտրամոբիլները նոր են, և բնակչությունը չի կարող հին, օգտագործված, ասենք` 5 տարվա էլեկտրամոբիլ գնել։ Դրա համար զուտ հնարավորությունների խնդիր է` կկարողանա՞ն մարդիկ 20, 40, 50 հազար դոլար տրամադրել նոր մեքենայի գնման համար, թե՞ ոչ», - կարծում է Հարությունյանը։
Առավել մանրամասն՝ այստեղ։