Բրյուսելը ցանկանում է հաղթել Պենտագոնին զենքի վաճառքի իր սեփական խաղում. Politico
Բրյուսելն ուսումնասիրում է, թե ինչպես եվրոպական կառավարությունները կկարողանան զենք վաճառել նույնքան հեշտությամբ, ինչպես դա անում են ամերիկացիները։ Ուկրաինայում պատերազմից հետո ԵՄ կառավարությունները կավելացնեն ռազմական ծախսերը, բայց զենքի մատակարարման շահեկան գործարքները հաճախ բաժին են ընկել ամերիկացիներին՝ ի հաշիվ եվրոպական ընկերությունների, գրել է Politico-ն։
Սրան վերջ դնելու համար Եվրահանձնաժողովը բարձրացնում է արտասահմանում զենքի վաճառքի ամերիկյան սխեմայի (FMS) պատճենման հարցը, համակարգ, որտեղ Պենտագոնը կատարում է զենքի վաճառքի ապահովման աշխատանքը՝ օգտագործելով ամերիկյան արդյունաբերության եւ ռազմական հզորության միատեղումը, Վաշինգտոնի հետ կապերի քաղաքականն առավելությունները։
Եվրոպան չունի համարժեք, ինչը ԵՄ առաջատարներին՝ Airbus, Leonardo եւ Thales, դնում է ոչ շահեկան վիճակի մեջ։
Եվրահանձնաժողովը փորձում է պարզել, թե ինչպես փոխի այս վիճակը։
Սպասվում է, որ 2024թ. սկզբին ներքին շուկայի եվրահանձնակատար Թյերի Բրեթոնը կներկայացնի Եվրոպական պաշտպանական-արդյունաբեական ռազմավարությունը, որը կօգնի աջակցել աշխարհամասի եվրոպական պաշտպանական տեխնոլոգիական եւ արդյունաբերական բազային (EDTIB)։
POLITICO-ն ավելի վաղ տեղեկացրել էր առաջին փաստաթղթի մասին, որտեղ ներկայացված են հիմնական խնդիրները, որոնք Բրյուսելը ցանկանում է լուծել։
FMS սխեման թույլ կտա կառավարություններին իրականացնել ուղիղ գնումներ Վաշինգտոնից՝ շրջանցելով պաշտպանական ընկերությունները, եւ կարող է արագացնել սարքավորումների մատակարարումները՝ օգտագործելով ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարները։ Ամերիկյան սարքավորումների եվրոպական գնումների 95 տոկոսը պատերազմի սկզբից իրականացվել է FMS սխեմայի միջոցով՝ ավելի քան 60 մլրդ դոլար ընդհանուր գումարով։
ԵՄ FMS-ի ստեղծման պլանը դեռ նախնական փուլում է։
ԵՄ-ն շատ ավելի բարդ վիճակում է, քան ԱՄՆ-ն, Բրյուսելի եւ մասնակից երկրների միջեւ իրավասությունների միահյուսման պատճառով, որոնք զգալի չափով որոշում են պաշտպանության ընթացքը։
Փաստաթղթում նշվել է, որ Բրյուսելը գիտակցում է մրցակցային առավելությունը, որն ամերիկյան համակարգը տալիս է ԱՄՆ պաշտպանական կապալառուներին, եւ ձգտում է եվրոպական արդյունաբերությանն ընձեռել նույնպիսի ազդակ՝ երաշխավորելով, որ միջկառավարական պայմանագրերը նույնպես կարող են նորմ դառնալ աշխարհամասի համար