Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ձեռք է բերվել 50 ձնամաքրման տեխնիկա
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` ձեռք է բերվել 50 ձնամաքրման տեխնիկա` նախատեսված մայթերը մաքրելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությամբ ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Նշվեց, որ տեխնիկան արդեն իսկ Երևանի քաղաքապետարանի հիմնարկի ենթակայության ներքո է:
Երևանի քաղաքապետարանի հաշվարկում առկա է նաև 38 վերապրոֆիլավորված աղ ցանող մեքենա: