Ներուկրաինական բախումը քաղաքական եւ ռազմական թեւերի միջեւ սկսվում է
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պետք է հրաժարական տա՝ հաջորդ տարվա գործողությունների ծրագրի բացակայության պատճառով, հայտարարել է Գերագույն Ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ, իշխող «Ժողովրդի ծառա» ուծը ներկայացնող պատգամավոր Մարյանա Բեզուգլայան։
«Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չկարողացավ 2024 թվականի ծրագիր ներկայացնել: Ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ասիմետրիկ, ոչ սիմետրիկ: Զինվորականներն ուղղակի ասացին, որ պետք է ամսական առնվազն 20 հազար քաղաքացու տանել»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Գերագույն ռադայում Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին քննադատել է Բեզուգլայային` ակնարկելով, որ իրականում նրա խոսքերի հետեիում Զելենսկին է։
Վենիսլավսկին, որին մեջբերում է Novina-ն, ասել է, որ Բեզուգլայի ներկայությունը Ռադայի պաշտպանության կոմիտեում կարող է «վտանգել ազգային անվտանգությանը», և նա անվանել է նրա պահվածքը «անընդունելի»: Իսկ կոնֆլիկտային իրավիճակում նման հայտարարությունները կարող են ունենալ «ծայրահեղ բացասական հետևանքներ»։ «Ուստի կարծում եմ, որ տիկին Բեզուգլայի նման գործունեությունը, նման պահվածքն անընդունելի է, հետևաբար նրա ներկայությունը հանձնաժողովում կարող է իրական վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը»,- ասաց պատգամավորը։
«Իշխանությունը փոխվելու է» Ուկրաինայում, իշխանության կգան զինվորականները, նման հայտարարություն է արել ուկրաինացի ակտիվիստ Ալեքսանդր Լեմենովը Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով Բեզուղլայի խոսքերը։
«Կիևում իշխանությունն իսկապես կփոխվի, բայց ոչ թե ռուսականի, այլ ռազմականի»,- գրել է Լեմենովը։
Նրա խոսքով, Կիևում ոմանք մոռանում են, որ ճակատը դեռ չի փլուզվել զինվորականների, այլ ոչ թե ժողովրդական պատգամավորների շնորհիվ։ Միաժամանակ նա Ուկրաինայի համար տարածքների կորուստ է կանխատեսել։
Իսկ ահա Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ Սերգեյ Կրիվոնոսը Պրյամոյ հեռուստաալիքի եթերում ասել է. «Ուկրաինայի բնակչությանը պետք է ճշմարտությունն ասել ճակատում տիրող իրավիճակի մասին։ Անցյալ տարի և այս տարվա առաջին կիսամյակում նրանք խոսում էին հաղթանակի մասին, որ ռուսները ուժասպառ են եղել, որ նրանք այլևս հրթիռներ չունեն, որ տնտեսությունը քայքայվել է, ասացին, այո, նրանք ասացին: <…> Բայց այդ ամենն իրո՞ք եղավ, չէ՞»։
Այսպիսով, Ուկրաինայի քաղաքական ու ռազմական իշխանությունների միջեւ խորը կոնֆլիկտը, որը սպասվում էր, որ մոտ ժամանակներս պայթելու է, կարծես արդեն այդ փուլում է: Եվ դա հասկանալի է. ճակատի մի շարք հատվածներում, մասնավորապես` Ավդեեւկայում ուկրաինական բանակը լուրջ ձախողումների մեջ է, դա սպառնում է ավարտվել նոր եւ խոշոր տարածքային կորուստներով, եւ այդ ամենի պատասխանատվությունը պետք է կրի կա´մ քաղաքական կա´մ` ռազմական թեւը` հեռանալով արենայից: