Մոսկվայի 3 օդանավակայաններում հետաձգվել են չվերթներ
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում, ձյան տեղումների պատճառով հետաձգվել է առնվազն 35 չվերթ, ևս չորսը՝ չեղարկվել։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի ժամանակով ժամը 07.24-ի դրությամբ (Երևանի ժամանակով 08․24) «Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, 3-ը չեղարկվել է, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:
Առատ ձյան պատճառով մոսկվացիներին հորդորել են հետաձգել մեքենաներով երթևեկությունը: Մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտից, ճանապարհների որոշ հատվածներում բեռնատարներ են քարշակվում։
Ինչպես հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնից՝ Մոսկվայում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը:
Զվարթնոց օդանավակայանի կայքէջից տեղեկանում ենք, որ դեպի Մոսկվա չվերթների ուշացումներ, կամ չեղարկումներ այս պահին չկան: