Արգենտինայի նախագահը մեկնել է ԱՄՆ
Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Մայլին մեկնել է ԱՄՆ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մայլին սոցցանցի իր էջում գրել է, որ դեպի ԱՄՆ ճանապարհին է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի թիմը վերլուծում է BRICS-ին միանալու հնարավորությունը։
Ավելի վաղ՝ Խավիեր Մայլին չեղարկել էր իր այցը Միացյալ Նահանգներ՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու իր թիմը ձևավորելու նպատակով, փոխանցում է Shantnews-ը։