Փաստացի, ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է. Շոյգու
Փաստացի, ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է: Ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք ունենք համաձայնագիր յուրաքանչյուր պետության հետ։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, Բելառուսին։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այն հագեցած է, աշխատում է, մենք պարբերաբար զորավարժություններ ենք անցկացնում, մարտական վիճակում ենք պահում»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ երկկողմանի համաձայնագիր կա ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ այդ երկկողմ պայմանագրով էլ ստեղծվել է համակարգը: