Կարմիր Խաչը ևս չորս պատանդի է ազատ արձակել Գազա-եգիպտական սահմանին
Կիրակի օրը ազատ արձակված պատանդների երկրորդ խումբը Կարմիր խաչի աշխատակիցները տեղափոխել են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ռաֆահի սահմանային անցակետով տեղափոխել են չորս ազատված պատանդների: Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները և Գլխավոր անվտանգության ծառայության ուժերը ներկայումս ուղեկցում են ազատ արձակված չորս պատանդների՝ Իսրայելի մեկ և երեք օտարերկրյա քաղաքացիների, որոնք այժմ գտնվում են Քերեմ Շալոմ սահմանային անցակետում՝ Իսրայելի տարածքում»։ – ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի, պատանդների այս խմբի կազմում ազատ արձակված իսրայելցին Ռոն Կրիվոյն է, ով Ռուսաստանի քաղաքացիություն ունի, ինչը նախկինում հաստատել էր ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է Shantnews-ը։