Ռուսաստանից Լիտվա սահմանին մեքենաների կուտակումներ են. մուտքի սպասող բեռնատարների թիվը հասել է 145-ի
Կալինինգրադի մարզից Լիտվա մուտքին սպասող բեռնատարների հերթը հասել է 145 մեքենայի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանային մաքսատան մամուլի ծառայությունը։
«Հարյուր քսան բեռնատար՝ արգելապատնեշի դիմաց, 25-ը՝ չեզոք գոտում։ Սա ճանապարհի մի հատված է, որը գտնվում է անցակետերի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մաքսատանը նշել են, որ լիտվական կողմը ժամում ընդունում է ընդամենը երեք մեքենա, իսկ առավոտյան ժամը 9-ից թույլատրել են ընդհանուր առմամբ 25 բեռնատարներ անցնել սահմանը։
Նախօրեին Դաշնային մաքսային ծառայությունը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ ռուս-լիտվական սահմանին՝ Կալինինգրադի մարզում, բեռնատարների հերթ է կուտակվում։ Այնուհետ նշվել է, որ Լիտվան օրական ստանում է ընդամենը 58 մեքենա, մինչդեռ լիտվական կողմից պաշտոնական բացատրություններ չեն ստացվել։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, Կալինինգրադի մարզի նահանգապետի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին անցակետերի փակումը բացասական տնտեսական հետևանքներ կունենա Լիտվայի համար։ Մինչ այս Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասել էր, որ Վիլնյուսը Ֆինլանդիայի օրինակով կուսումնասիրի Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային անցակետերի հնարավոր փակման տնտեսական հետևանքները, փոխանցում է Shantnews-ը։